Կահիրեի բախումներում զոհվել է հինգ մարդ

Անհայտ երիտասարդներ հարձակվել են Եգիպտոսի պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցող անժամկետ բողոքի ակցիայի մասնակիցների վրա։ Բախումները սկսվել են արևածագին։

Կահիերի Աբասիա թաղամասում, որտեղ և գտնվում է պաշպանության նախարարության շենքը, արդեն մի քանի օր է՝ չեն դադարում բախումները նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկված իսլամիստ Հազեմ Սալահ Աբու Իսմայիլի համախոհների ու անհայտ երիտասարդների միջև։ Եգիպտոսի պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցող ցույցերին երեկ միացել են նաև «Ալ Ահլի» ֆուտբոլային թիմի երկրպագուները։ Ցուցարարների գլխավոր պահանջը իշխանության շուտափույթ փոխանցումն է քաղաքացիական ղեկավարությանը։

Ակտիվիստները երկրի իշխող զինվորական ղեկավարությանը մեղադրում են ցուցարարներին ցրելու նպատակով հանցախմբեր և քաղաքացիական հագուտսով զինվորականներ օգտագործելու մեջ։

Մեկնաբանել