ԱԺ նիստը չի կայացել

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում ևս քվորում չի ապահովվել: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նիստը հայտարարել է չկայացած:

Մեկնաբանել