Բարսելոնան անցած մեկ տարվա լավագույն ակումբն է աշխարհում․ IFFHS

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) այսօր հրապարակել է անցած մեկ տարվա ընթացքում աշխարհի լավագույն ակումբների ցուցակը: Հաշվի են առնվել 2011թ.-ի մայիսի 1-ից մինչև 2012թ.-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում կայացած խաղերը: Լավագույն 400-ի մեջ կրկին բացակայում են հայկական ակումբները: Մեկ ներկայացուցիչ ունի Ադրբեջանը, 3-ը` Վրաստանը, 11-ը` Թուրքիան:

Նախորդ ամիս հրապարակված աղյուսակի հետ համեմատած, լավագույն տասնյակում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ։ Եվրագավաթներում հաջող հանդես եկած թիմերն առաջադիմել են թե՛ միավորներով և թե՛ զբաղեցրած տեղերով։ Տասնյակը լքել են Սանթոսը (Բրազիլիա), Մանչեսթեր Յունայթեդը (Անգլիա), Մանչեսթեր Սիթին (Անգլիա), Շալկե-04-ը (Գերմանիա)։

1 (1). Բարսելոնա (Իսպանիա) – 367
2 (2). Ռեալ (Իսպանիա) – 306
3 (4). Ունիվերսիդադ դե Չիլի (Չիլի) – 304,5
4 (5). Բավարիա (Գերմանիա) – 287
5 (7). Ատլետիկո (Իսպանիա) – 278
6 (3). Վելես Սարսֆիլդ (Արգենտինա) – 264
7 (19). Չելսի (Անգլիա) – 245
8 (12). Ատելտիկ (Իսպանիա) – 244
9 (15)․ Սպորտինգ (Պորտուգալիա) – 235,3
10 (13). Վասկու դա Գամա (Բրազիլիա) – 235

Մարզական գործընկեր` SportArmenia.com