Նահանգապետերի ուղղակի ընտրությունների մասին օրենքն ուժի մեջ է մտնելու 2012թ. հունիսի 1-ին։
Ըստ օրենքի՝ ռեգիոնի ղեկավարի պաշտոնում կարող են առաջադրվել Ռուսաստանի՝ 30 տարեկանից բարձր քաղաքացիները՝ ինչպես կուսակցությունների թեկնածուներ, այնպես էլ ինքնաառաջադրված թեկնածուներ։
Օրենքում առկա այսպես կոչված «նախագահական ֆիլտրը» երկրի նախագահին կուսակցությունների առաջադրած և ինքնաառաջադրված թեկնածուների հետ իր հայեցողությամբ խորհրդատվություններ անցկացնելու իրավունք է վերապահում։
Օրենքը «մունիցիպալ ֆիլտր» է նախատեսում կուսակցությունների թեկնածուների համար, որոնք պետք է ստանան իշխանության տեղի մարմինների ներկայացուցիչների աջակցությունը։ Ռեգիոններն իրենց հայեցողությամբ կարող են անկախ քաղաքական գործիչներին արգելել առաջադրվել։
Երկրորդ օրենքը քաղաքական կուսակցություններին ազատում է Պետդումայի, ռեգիոնային ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասկանցելու համար անհրաժեշտ ստորագրահավաքից։
Նախագահական ընտրությունների համար ստորագրահավաքի անհրաժեշտությունը պահպանվում է խորհրդարանում չներկայացված կուսակցությունների և անկախ թեկնածուների համար։ Ընդ որում՝ ստորագրությունների թիվը կրճատվում է մի քանի անգամ։