Խոչընդոտել են Ստյոպա Սաֆարյանի ընտրարշավը

Ապրիլի 30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունք է դիմել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը և հայտնել, որ մի շարք քաղաքացիներ խոչընդոտել են իր ընտրարշավը: Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նույն օրը ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանություն է բերվել անչափահաս Սամվել Իսահակյանը, որը հայտնել է, որ Ավանի 3-րդ փողոցում պատռել է «Ժառանգություն» կուսակցության բուկլետը:

Կատարվում է հետաքննություն: