Մովսիսյանի խփած գոլը չօգնեց Կրասնոդարին հաղթել Ամկարին

Այսօր Ռուսաստանի առաջնության 42-րդ տուրում Յուրա Մովսիսյանի «Կրասնոդարը» հյուրընկալվել էր Պերմի «Ամկարին»։ Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացել է մեր հավաքականի հարձակվողը։ Մինչև առաջին խաղակեսի վերջը Պերմի ֆուտբոլիստները կարողացել են հավասարեցնել հաշիվը․ 39-րդ րոպեին աչքի է ընկել Գրիշինը։

 

Սակայն ողջ հանդիպման ընթացքում Մովսիսյան-Ժոազինյո զույգը լարվածության մեջ է պահել մրցակցի պաշտպաններին և դարպասապահին, ինչն էլ ի վերջո պսակվել է հաջողությումբ։ Խաղի 84-րդ րոպեին Մովսիսյանի փոխանցումից հետո կրասնոդարցիներին առաջ է մղել Ժոազինյոն։ Սակայն Մովսիսյանի թիմին այս դեպքում էլ չհաջողվեց պահել հաղթական հաշիվը։ Խաղի ավելացված 3-րդ րոպեին ամկարցիները Սիրակովի խփած գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը՝ 2։2, որն էլ չփոխվեց մինչև խաղավարտ։

Այս խաղից հետո «Կրասնոդարը» դարձավ Պրեմիեր լիգայի Բ խմբի հաղթող և զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում։

Մարզական գործընկեր` SportArmenia.com