Երևանում բացվել է Վահրամ Փափազյանի կիսանդրին


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Խորհրդային Միության ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը հանդիսավորությամբ բացել են Վահրամ Փափազյանի կիսանդրին:

Կիսանդրու բացմանը ներկա են եղել դերասաններ, արվեստագետներ, երևանցիներ:
Կիսանդրու հեղինակ Լևոն Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին մեծ աջակցության համար: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: