Չնայած ցույցերին` Ուկրաինան կանցկացնի Եվրո-2012-ը

«Մենք պատրաստ ենք մրցաշարին և պատրաստվում ենք մայիսի 11-ին ՈւԵՖԱ-ին հանձնել մեր չորս ստանդիոնների ղեկավարումը,- «Ֆրանս-պրես» գործակալության հետ հեռախոսազրույցում նշել է փոխվարչապետ Բորիս Կոլեսնիկովը:- Ուկրաինային ՈՒԵՖԱ-ի կողմից լուրջ քննադատություն չի ներկայացվել»:

ՈՒԵՖԱ-ն` ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը, հայտարարել էր, որ չի պատրաստվում միջամտել Ուկրաինայի ներպետական գործերին և ստեղծված քաղաքական դրության նկատմամբ որոշակի դիրքորոշում չունի:

Մեկնաբանել