Ցուցարարների վրա հարձակվել են վաղ առավոտյան: Անհայտ անձինք նրանց վրա քարեր ու պայթուցիկով լի շշեր են շպրտել, ինչպես նաև կրակել ու հարվածել են փայտերով: Ցուցարարներն ընդդիմացել էին ու ծեծել հարձակվողներից մի քանիսին:
Վնասվածքներ ստացել է ավելի քան 150 մարդ:
Բանակն ու ոստիկանությունը անկարգությունները դադարեցրել են միայն վեց ժամ անց:
Նախագահի երկու թեկնածու` որպես բողոք, դադարեցրել են նախընտրական քարոզարշավը:
Բացի դրանից, խորհրդարանի 70%-ը կազմող «Ազատություն և արդարություն» կուսակցությունը և ալաֆիտների կուսակցությունը որոշել են բոյկոտել քաղաքական գործիչների հանդիպումները Եգիպտոսի Բարձրագույն խորհրդի ղեկավար մարմինների հետ:
Հարձակման ենթարկվածներից շատերը սալաֆիտյան դավանանքից էին. այս ուղղության թեկնածուին արգելվել էր առաջադրվել նախագահական ընտրություններում:
Եգիպտոսում շրջանառվում է տեսակետը, թե հարձակվողները բնակիչներից էին. շատերն են կասկածում, որ իշխանությունը դիտավորյալ անտեսում է տեղի ունեցածը: