Մարկոս Պիզելլին` գոլային փոխանցման հեղինակ

Ռուսաստանի առաջնության 42-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը»սեփական հարկի տակ ոչ-ոքի (2:2) խաղաց Մախաչկալայի «Անժիի»հետ: Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելլինոչ միայն մասնակցեց ամբողջ հանդիպմանը, այլև չափազանց կարևոր գոլային փոխանցում կատարեց:

14-րդ րոպեին Բուսաֆան առաջ մղեց հյուրերին, 8 րոպե անց ռուսական Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստը` Սամուել Էտոն կրկնապատկեց հաշիվը: 39-րդ րոպեին Ցորաևը խփեց առաջին պատասխան գնդակը, իսկ 61-րդ րոպեին Մարկոսի` տուգանայինից կատարած փոխանցումից հետո Արմաշը հավասարեցրեց հաշիվը:

Այս տուրից հետո «Անժին» վաստակած 67 միավորով շարունակում է ընթանալ 5-րդ տեղում, իսկ «Կուբանը» 59 միավորով եզրափակում է լավագույն 8-յակը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com