Սա հեքիաթ չէ. Արթուր Բաղդասարյան

 

«Մենք առաջարկում ենք ստեղծել պետական երաշխիքային հիմնադրամ. եթե մարդը ունի խելք, չունի փող, առանց գրավադրման` իր ծրագիրը կարող է ներկայացնել այս հիմնադրամին, և այս հիմնադրամը կասի` էս մարդուն փող տվեք, թող աշխատի»,- ասաց նա: ՕԵԿ տնտեսական ծրագրով նախատեսվում է նաև բացառել հարկային տեսուչների շփումը «մանր աշխատողի» հետ: «Դրա համար պետք ա պայքարել: Սա հեքիաթ չէ, սա հնարավոր ա»,- ասաց նա:

Բաղդասարյանը թվեց օրենքի բաց կողմերը և հիշեցրեց. «Անցյալ տարի բացահայտվեց դարի հանցագործությունը, երբ որ թոշակները լափեցին. Ճիշտ ա մի քանի հոգի դատվեցին, բայց դա ցույց ա տալիս, որ պետք ա կոշտացնել վերահսկողությունը»:

Արթուր Բաղդասարյանը խոսեց պրոֆեսիոնալ բանակի ինստիտուտի ներդրման մասին. «Պրոֆեսիոնալ զինծառայողների թիվը ավելացնել մի քանի հազարով. սրանով մենք և զբաղվածության խնդիր ենք լուծում, և առավել` պրոֆեսիոնալ զինծառայողների: Մեր ռազմարդյունաբերական համակարգը հրաշալի պոտենցիալ ունի, և մի 15-20 հազ մարդ կարա ստեղ աշխատի»:

Ըստ նրա` այսօր «տան վարձի», «աղբահանությունների» վարձի անվան տակ հավաքվում են գումարներ, սակայն ծառայությունները չեն մատուցվում: ՕԵԿ-ն առաջարկում է վերացնել դատապարտյալներին հանդիպելու սահմանափակումները, և առհասարակ համակարգային բարեփոխումներ կատարել այս ոլորտում:

Արթուր Բաղդասարյանի դիտարկմամբ` այսօր Հայաստանում նախարարությունները չեն աշխատում որոշակի համակարգով` «ամեն մեկն իր համար, ինչ կարողանում, անում ա»: «Մենք առաջարկում ենք ստեղծել աշխատատեղերի ստեղծման ազգային ծառայություն»,- ասաց նա: