Արազ Օզբիլիսը 2-րդ անգամ հռչակվեց Հոլանդիայի չեմպիոն

«Այաքսը» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Վենլոյի» դարպասն ու Հոլանդիայի առաջնության ավարտից 1 տուր առաջ նվաճեց չեմպիոնական տիտղոսը: «Այաքսի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Դե Յոնգը (8 ր., 58 ր.):

Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն «Այաքսի» պահեստայինների նստարանին էր, սակայն դուրս չեկավ խաղադաշտ:

Ինչևէ, «Այաքսն» այս հաղթանակից հետո վաստակած 73 միավորով անհասանելի դարձավ մրցակիցների համար ու 31-րդ անգամ հռչակվեց Հոլանդիայի չեմպիոն: Արազ Օզբիլիսն իր հերթին 2-րդ անգամ արժանացավ Հոլանդիայի չեմպիոնի կոչմանը: Եթե 2010-ին Արազը գրեթե չէր հայտնվում ամստերդամցիների հիմնական կազմում, ապա ընթացիկ առաջնությունում նա բազմիցս օգնել է իր թիմին հաղթանակներ տանել մրցակիցների նկատմամբ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել