Լիստկևիչը չի կարևորում քաղաքական գործիչների ներկայությունը

Այս մասին հայտարարել է լեհական ֆուտբոլային միության նախկին նախագահ և Լեհաստանում Եվրո-2012-ի կազմակերպման ՈՒԵՖԱ-ի համակարգող Միխալ Լիստկևիչը: Ըստ նրա՝ ՈՒԵՖԱ-ն համոզված է, որ Ուկրաինայում և Լեհաստանում իսկական ֆուտբոլային տոն է լինելու, և առաջնության անցկացման ձևաչափի որևէ փոփոխման հնարավորություն չկա. 2012թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մասը կանցնի հաստատված ծրագրերի համապատասխան:

Լիստկևիչը համոզմունք է հայտնել, որ երկու ընդունող երկրներն էլ գերազանց են իրականացրել նախապատրաստական աշխատանքները: «Մենք լավ ենք աշխատել: Ունենք հրաշալի մարզադաշտեր, հյուրանոցներ, օդանավակայաններ և մարզումային բազաներ բոլոր մասնակից հավաքականների համար»,– ըստ Panarmenian.net-ի՝ ասել է նա: