«Բոլթոնի» կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան, ով մարտ ամսին գավաթային խաղի ժամանակ կլինիկական մահ էր տարել, երեկ դուրս է եկել մարզադաշտ՝ ողջունելու երկրպագուներին։ Մուամբան ներկա է գտնվել «Տոտենհեմ» – «Բոլթոն» խաղին (1։4)։ Ողջույնի արարողության ժամանակ Մուամբան չի կարողացել զսպել արցունքները։
«Երեկոն շատ հուզիչ էր։ Բոլորին շնորհակալ եմ հոյակապ ընդունելության և աջակցության համար։ Ես հպարտ եմ իմ թիմով և նրա երկրպագուներով։ Ցավոք, մենք պարտվեցինք, սակայն ես հուսով եմ, որ մյուս խաղում մենք կվաստակենք մեր երեք միավորը», – ասել է Մուամբան Twitter-ի իր էջում։
Մարզական գործընկեր` SportArmenia.com