«Բարսելոն»-ը լավագույնն է

Ֆուտբոլային պատմության և վիճակագրության ֆեդերացիան (IFFHS) մայիսի 2-ին հրապարակել է նախորդ ամսվա լավագույն ակումբների վարկանշային աղյուսակը, տեղեկացնում է News.am-ը:

Առաջատարի դիրքը շարունակում է պահպանել կատալոնական «Բարսելոն»-ը, որը 61 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալ»-ին։ Լավագույն եռյակը եզրափակել է չիլիական «Ունիվերսիդադ դե Չիլի»-ն։ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտնվել է 22-րդ տեղում։