ՈՒԵՖԱ-ն ներողամիտ չէ

ՈՒԵՖԱ-ն չի պատրաստվում չեղյալ հայտարարել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերին ֆուտբոլիստների որակազրկումները առնվազն առաջիկա երեք տարիների ընթացքում: Այս մասին, ըստ sportarmenia-ի, հայտնել է կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Մայքլ վան Փրաագը:

Նախկինում ՈՒԵՖԱ-ն հրաժարվել էր ներում շնորհել «Չելսի»-ի և «Բավարիա»-ի որակազրկված խաղացողներին: Մրցաշարի որոշիչ խաղին որակազրկումները չեղյալ հայտարարելու խնդրանքով ՈՒԵՖԱ-ին էր դիմել ֆուտբոլիստների միջազգային արհմիությունը (FIFPro):
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 19-ին Մյունխենում:

Մեկնաբանել