Nokia-ն ուշացումով պլանշետ կթողարկի

Ֆիննական Nokia-ն ծրագրում է պլանշետների և հիբրիդային սարքավորումների արտադրություն սկսել, հայտարարել է Օլիլան։  

Օլիլան չի հստակեցրել, թե պլանշետները երբ շուկա դուրս կբերվեն։ Նա նշել է, որ Nokia-ն չափազանց դանդաղ է արձագանքում շուկայական միտումներին. այդպես նա բաց թողեց այն ժամանակը, երբ հեռախոսը դարձավ սմարթֆոն և միացավ ինտերնետին, սակայն նոր մշակումները պետք է որ հաջող լինեն։ «Մրցակիցներն ավելի արագ են, նրանք ավելի արագ են շուկա դուրս բերում իրենց որոշումները»,- հավելել է Օլիլան։ 

Նա նաև նշել է, որ Nokia-ի նոր մոդելները տարբեր կլինեն ինչպես իրենց գործառույթներով, այնպես էլ դիզայնով, և պաշտպանել է ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Էլոպի առաջարկը՝ հարթելու Microsoft-ի հետ հարաբերությունները։  

Հիշեցնենք, որ անցած շաբաթ միջազգային վարկանշային S&P գործակալությունը Nokia-ի վարկանիշը BBB-ից իջեցրել էր մինչև BB+ (համարվում է սպեկուլյատիվ մակարդակ) և շնորհել «բացասական» կանխատեսում։ Սա նշանակում է, որ հետագայում ևս չի բացառվում ընկերության վարկանիշի իջեցումը։ Nokia-ի վարկանիշի իջեցումը հաջորդել էր այն բանին, երբ հայտնի էր դարձել, որ ընկերությունը բջջային հեռախոսների համաշխարհային առաջատար արտադրողի իր 14-ամյա «տիտղոսը» զիջել է հարավկորեական Samsung-ին։