Չինաստանն ու Թաիլանդը համատեղ հրթիռային համակարգեր կարտադրեն

Այս մասին որոշումն ընդունվել է երկու երկրների պաշտպանական հարաբերությունների մերձեցման շրջանակում, որին մասնակցել են թաիլանդցի ր չինացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Համագործակցությունն առավելապես կվերաբերի բարձր ճշգրտության հրթիռների նախագծմանը, որի տեխնոլոգիական աշխատանքները կիրականացնի չինական կողմը, իսկ թաիլանդականը կապահովի ֆինանսական մասը։

Ակնկալվում է, որ նախագծի աշխատանքները կտևեն 3 տարի։ Ըստ պարբերականի՝ այս նախագիծը Չինաստանի՝ այլ երկրների հետ  ռազմական համագործակցության ընդլայման վկայության հերթական օրինակն է։

Սա Պեկինին հնարավորություն կտա սպառազինությունների համակարգեր արտահանել այն «խնդրահարույց երկրներ», որոնց հետ նա  հարաբերություններ ունի։

Վաշինգտոնը, ըստ պարբերականի, անհանգստացած է այս համագործակցությամբ, քնաի որ մինչ այժմ Թաիլանդը ներակրում էր ամերիկյան արտադրության սպառազինություններ և հետաքրքրված էր նաև իսայելական պաշտպանական համակարգերով։