Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է

1994-ից սկսած` ամեն տարի մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը: Այս տոնը նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ -ի գլխավոր համաժողովը, իսկ 1993-ի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այն տոն է հռչակել:

Մայիսի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ –ի Համաշխարհային պարգև է շնորհվում մամուլի ազատության գործում ներդրումների համար:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է. « Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»: