Վարպետության դաս կվարեն մեր անվանի հայրենակիցները

Երևանում այսօր և մայիսի 5-ին վարպետության դասեր կանցկացնի մեր վեց անվանի հայրենակից՝ «Մեգանոմ» ճարտարապետական բյուրոյի հիմնադիր և ղեկավար Յուրի Գրիգորյանը, «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը, VIZERRA նախագծի գլխավոր տնօրեն Արման Ղուկասյանը, Henderson – Россия ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ռուբեն Հարությունյանը, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը և Тройка Диалог ընկերության կառավարող տնօրեն Գոռ Նահապետյանը:

Ինչպես հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամից, նրանք երիտասարդներին կներկայացնեն հաջողության իրենց գաղտնիքներն ու բանաձևը:

Վարպետության դասերին մասնակցելու է մոտ 700 աշակերտ, ուսանող, երիտասարդ մասնագետ, սկսնակ ձեռներեց, ղեկավար անձ՝ տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ:

Հյուրերը Հայաստան են ժամանել «Հաջողության բանաձև» վարպետության դասերի ծրագրի շրջանակներում: Կազմակերպիչներն են՝ «Այբ» կրթական հիմնադրամը, «ԵՐԵՎԱՆ» ամսագիրը և «Ակտիտուր» ընկերությունը:

Մեկնաբանել