Գլխավոր Լրահոս

Վարպետության դաս կվարեն մեր անվանի հայրենակիցները

Վարպետության դաս կվարեն մեր անվանի հայրենակիցները

Երևանում այսօր և մայիսի 5-ին  վարպետության դասեր  կանցկացնի մեր վեց անվանի հայրենակից՝ «Մեգանոմ» ճարտարապետական բյուրոյի հիմնադիր և ղեկավար Յուրի Գրիգորյանը, «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը, VIZERRA նախագծի գլխավոր տնօրեն Արման Ղուկասյանը, Henderson - Россия ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ռուբեն Հարությունյանը, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը  և Тройка Диалог ընկերության կառավարող տնօրեն Գոռ Նահապետյանը:

Ինչպես հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամից, նրանք երիտասարդներին կներկայացնեն հաջողության իրենց գաղտնիքներն ու բանաձևը:

Վարպետության դասերին մասնակցելու է մոտ 700  աշակերտ,  ուսանող,  երիտասարդ մասնագետ, սկսնակ ձեռներեց,  ղեկավար անձ՝ տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ:

Հյուրերը Հայաստան են ժամանել «Հաջողության բանաձև» վարպետության դասերի ծրագրի շրջանակներում: Կազմակերպիչներն են՝ «Այբ» կրթական հիմնադրամը, «ԵՐԵՎԱՆ»  ամսագիրը և «Ակտիտուր» ընկերությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում