Ռեմբոն վերադառնում է

MTV հեռուստաալիքին տված հարցազրույցում 65-ամյա Սիլվեստր Ստալլոնեն ասել է, որ մտադիր է կրկին մարմնավորել Ռեմբոյին և արդեն աշխատում է այս ֆիլմաշարի 5-րդ` եզրափակիչ, մասի վրա: Այս անգամ վիետնամական պատերազմի վետերանը կմեկնի Մեքսիկա թմրաբիզնեսով զբաղվող մեքսիկացիների դեմ պայքարելու համար և այստեղ էլ կզոհվի: Սակայն նրա թշնամիները նույնպես կպատժվեն:

Ստալլոնեի խոսքով` եզրափակիչ մասում Ռեմբոն պետք է գիտակցի, թե որն է իր կյանքի իմաստը, նա պետք է «փառապանծ ավարտ ունենա, ինչպես իսկական հերոս»:

Հիշեցնենք, որ «Ռեմբոյի» առաջին մասը (1982) նկարահանվել էր վիետնամական պատերազմի վետերան Դևիդ Մորելլի մասին գրքի հիման վրա: Գլխավոր հերոսը պատերազմից հետո չի կարող հարմարվել խաղաղ կյանքին և պատմության վերջում ինքնասպան է լինում: Այդպես է վարվել նաև Սիլվեստր Ստալլոնեի հերոսը ֆիլմում, սակայն ֆիլմի առաջին սերիայից հետո դերասանն իսկապես շատ վատ է զգացել և խնդրել է, որ Ռեմբոն կենդանի մնա: Այսպես էլ ծնվել է այս հանրահայտ ֆիլմաշարը, որի յուրաքանչյուր մասում պատերազմը դառնում է գլխավոր հերոսի «տունը», և նա անվերջ պայքարում է արդարության համար:

Մեկնաբանել