Եվրո-2012-ը բոյկոտելը տեղին չէ. Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին գտնում է, որ Ուկրաինայում անցկացվելիք Եվրո-2012-ը բոյկոտելը ստեղծված իրավիճակում տեղին չէ:

«Կարծում եմ, որ ամենևին էլ տեղին չէ Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով Եվրո-2012-ը բոյկոտելը: Տարբեր երկրներում դեպքեր են եղել, երբ մեղադրել կամ քննադատել են երկրի նախագահին, վարչապետին, սակայն դա երբևէ չի բերել մարզական միջոցառման բոյկոտի», – ասել է Կոմորովսկին Լեհաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում Եվրո-2012-ը բոյկոտելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։ Բացի այդ, մայիսի 1-ին ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի անդամ Մարտին Կալենը, մեկնաբանելով Դնեպրոպետրովսկում վերջերս տեղի ունեցած պայթյուններն ու Ուկրաինայում տիրող քաղաքական իրավիճակը, հայտարարել էր, որ Եվրոպայի առաջնությունն այս տարի կարող է չկայանալ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com