Կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Ի կատարումն ՀՀ Նախագահի` 2012 թ. ապրիլի 23-ի «2012 թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով և հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը:

Իսկ զորակոչի անցկացման աշխատանքի համակարգման նպատակով կստեղծվեն մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ: