Արագածոտնի մարզում կհիմնվի գինու և կոնյակի արտադրություն

ՀՀ կառավարության որոշմամբ «Գոլդն գրեյպ Արմաս» ընկերության կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2013 թ. փետրվարի 1-ը։ Պատճառը եղանակային պայմաններն են և ներմուծվելիք ապրանքների ցանկի փոփոխությունը։

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, 6.6 մլրդ դրամ ներդրումային ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի մոտ 180 հա տարածքում ստեղծել խաղողի աճեցման և վերամշակման, գինու և կոնյակի արտադրություն, ինչպես նաև ագրոտուրիզմի զարգացման ենթակառուցվածքներ, մոտ 80 աշխատատեղ։

«Այսօր մեծ թափով կառուցվում է ժամանակակից գործարանը։ Այն օրինակելի է լինելու այլ տնտեսությունների համար, որոնք տեսնելու են, թե ինչ մշակույթ է ներդրվում գինեգործության ոլորտում։ Կարծում եմ, որ այս փորձը կտարածվի գինեգործական այլ ընկերություններում ևս, որովհետև բարձրացվում է արտադրության որակը։ Սա մեր հաջողված ծրագրերից է», – նշել է Տիգրան Սարգսյանը այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ:

Մեկնաբանել