Տեղեկատվության պակասը՝ ճգնաժամի խորացման պատճառ․ Մերվին Քինգ

«Տնտեսության կայունացումը և բանկերի գործունեության կարգավորումը ամենալուրջ և բարդ խնդիրն է, որ Անգլիայի բանկը հարկադրված է եղել լուծել վերջին տասը տարում», -ասել է Քինգը՝ առաջին անգամ խոստովանելով, որ բանկերի խոշորացման հետ կապված ռիսկերի մասին անհրաժեշտ է ր հայտարարել ինչպես նախաճգնաժամային շրջանում, այնպես էլ ճգնաժամը սկսվելուց հետո։

Քինգի կարծիքով՝ իր գլխավորած կառույցը ուշացումով է սկսել պետական պարտքի մեծացման վերաբերյալ բացատրական աշխատանքները, ինչը, իր հերթին, խոշոր ֆինանսական կառույցների փրկության փորձերի հետևանք է։ Բացի այդ՝ Անգլիայի բանկը անտեսել է տնտեսության ապակայունացման աճի նշանները՝ համարելով, որ կայուն տնտեսական զարգացման համար գնաճի վերահսկումը բավարար է։

«Կենտրոնական բանկը թերագնահատել է համընդհանուր ռեցեսիայի և այն աղետի վտանգը, որը իրակնություն դարձավ, երբ իրակնության դարձան  ռսիկերը», -ասել է Քինգը։

Քինգը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել անհապաղ բարեփոխումներ կատարել բանկային համակարգում։ Ըստ նրա՝ խոշոր բանկերը պետք է զգույշ լինեն մեծածավալ վարկերի տրամդրաման հարցում։

«Հաջող կարգավորում նշանակում է ոչ միայն հետևել կանոններին, այլև գնահատել ընկալել մեծ ռիսկերը և պաշտպանվել դրանցից։  Անհարաժեշտ է հիշել անտառի, այլ ոչ առանձին ծառերի մասին։ Այսինքն՝ անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն առանձին բանկեր, այլև նրանց փոխկապակցվածությունը և առնչությունները մնացած ամբողջ տնտեսության հետ»-, ասել է Քինգը։

Նշենք, որ 2012թ. 1-ին եռամսյակում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն անցած երեք ամիաների համեմատ  0,2% անկում է արձանագրել, երբ ՀՆԱ-ի անկումը էր ապրել 0,3%։ Մեծ Բրիտանիայում կրկնակի ռեցեսիա 1970-ականներից ի վեր առաջին անգամ է արձանագրվում։