Գվարդիոլա. Ռեալն արժանի է չեմպիոնի կոչմանը

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Մալագա» (4:1) հանդիպումից հետո կատալոնացիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ «Բարսելոնայի» խնդիրն Իսպանիայի գավաթը նվաճելն է:

«Դժվար է խաղալ, երբ արդեն չեմպիոնը հայտնի է, բայց մենք հերթական լավ հանդիպումն անցկացրինք: Կարծում եմ` երկրպագուներին ամեն ինչ դուր եկավ: Հարկավոր է նույն կերպ գործել վերջին 2 խաղում: Այդուհետ մեր խնդիրն Իսպանիայի գավաթը նվաճելն է:

«Ռեալը» չեմպիոն է, ի՞նչ կարող ես ասել: Այս մրցաշրջանում շատ հակասական բաներ եղան: Մենք 13 միավորով ետ էինք մնում մրցակցից, հետո հասանք: Մեր առաջնությունում մրցակցությունն ուժեղ է և հաղթող թիմն արժանի է դրան:

Երկու 11 մետրանոցները՞: Մենք դրանց կարիքը չունեինք, դրանք փոքր-ինչ ուշացումով եղան: Չեմ կարծում, որ մեր թիմին կարելի է ինչ-որ բանում մեղադրել: Բոլորը տեսան` մենք ինչպես ենք աշխատել: Դա վերջին տարիների մեր մեծագույն ձեռքբերումն է: «Բարսան» միշտ աշխատում է հնարավորությունների սահմանագծին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել