Սկարլետ Յոհանսոնը «Փառքի ծառուղում» աստղի է արժանացել

Հանրահայտ դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը հոլիվուդյան «Փառքի ծառուղում» այսուհետև կունենա իր անվանական աստղը: Հանդիսավոր այս արարողությանը նա եկել էր ֆիլմի իր զուգընկերոջ` Ջերեմի Ռենների ուղեկցությամբ:

«Երբ ինձ ասացին, որ ես անվանական աստղի եմ արժանացել, ես մտածեցի, որ եկել է իմ ժամանակը. սա ճանապարհ է դեպի մեծ կյանք: Ես շատ շոյված եմ», – իր տպավորությունները կիսել է 27-ամյա Սկարլետը: Նա նաև ասել է, որ այժմ, ինչ էլ որ պատահի, իր մասին հիշատակը հավերժ կլինի:

Նշենք, որ Սկարլետ Յոհանսոնը հայտնի է իր դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Թարգմանության դժվարությունները», «Մարգարտե օղով աղջիկը», «Վիքի-Քրիստինա-Բարսելոնա» և վերջերս էկրան բարձրացած «Վրիժառուները»:

Մեկնաբանել