ՀՀՊ-ի հարցերով միջազագային համաժողով Մոսկվայում

Միջոցառման հիմնական նպատակը, ըստ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անտոն Անտոնովի, այս հարցի շուրջ երկրների միջև վստահության պակասի վերացումն է։ ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Մադլեն Կրիդոնը, որը Ռուսաստանի հետ արդյունավետ բանակցությունենի անցակցման հույս է հայտնել։

Ռուսաաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը համաժողվոին հայտարարել է, թե Մոսկվայի և ՆԱՏՕ-ի՝ ՀՀՊ-ի շուրջ բանակցությունները մտնում են փակուղի։ Բացի այդ՝ Ռուսաստանի պաշտապանական գերատեսչությունն իր մտահգություն է հայտնել, որ ռուսական կողմի տեսակետը չի ընկալվում մյուս գործընկերների կողմից։ Սերդյուկովը՝ մյուս կողմից՝ նշել է, թե խնդրին պետք է համատեղ լուծում տրվի, և Մոսկվան բաց է երկխոսության համար։ Ռուսական կողմը համաժողովին ներկայացնելու է Մոսկվայի՝ Եվրոպայում ՀՀՊ-ի տեղակայման վտանգները, որոնք չընդունվելու դեպքում, ըստ ՌԴ պաշտպանության նախարարաության, Մոսկվան կդիմի հակամիջոցառումների։

Ըստ ամերիկյան կողմի՝ Եվրոպայում ՀՀՊ-ի տեղակայման հարցի շուրջ Մոսկվայի հետ բանակցություններում մինչ այժմ էական առաջընթաց չի արձանագրվել՝ չնայած 2010թ. Լիսաբոնի համաժողովում ձեռքբերված մի շարք պայմանավորվածություններին։ Ընթացիկ տարում ևս ԱՄՆ-ը այս հարցում էական առջընթաց չի ակնկալում։

Երեկ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ ռազմավարական կայունության և ՀՀՊ-ի հարցերով հատոկ բանագնաց Էլեն Թոշները նախքան Մոսկվա մեկնելը հայատարարել էր, թե ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններն իրականում փակուղում չեն։

Կրիդոնն իր հերթին հայատարել է, թե ԱՄՆ-ը, չնայած Ռուսաստանի մտահոգությանը, չի հրաժարվի Լեհաստանում ՀՀՊ-ի տեղակայման իր մտադրությունից։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի միջուկային զենքից։ Նա՝ մյուս կողմից՝ նշել է, թե Մոսկվան մտադիր չէ այն օգտագործել, սակայն դրա առակայության ահարժեշտությունը պայամանվորված է երկրի մեծ և բարդ լինելով։

Մեկնաբանել