ԱՄՆ-ը կհրապարակի Բեն Լադենի գաղտնի փաստաթղթերը

Ուսամա բեն Լադենը սպանվել է մեկ տարի առաջ՝ մայիսի 1-ի լյուս 2-ի գիշերը Պակիստանի Աբոտաբադ քաղաքում։

Այդ ժամանակ ամերիկացիների ձեռքն է ընկել ավելի քան 6 հազ. ֆայլ համակարգիչներից, կոշտ սկավառակներից ու արտաքին այլ կրիչներից։ Այսօր Նյու Յորքի ռազմական ակադեմիայի հետազոտական անկախ ինստիտուտի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի կայքում հրապարակվելու է 17 փաստաթուղթ՝ անգլերենով և արաբերենով։ Դրանք պետք է ներառեն Բեն Լադենի նամակները՝ ուղղված «Ալ Կաիդա»-ի այլ առաջնորդներին։

Թե արդյոք կհրապարակվեն Բեն Լադենի մյուս փաստաթղթերը և եթե այո, ապա երբ, առայժմ հայտնի չէ։