Տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ ՀՀ կառավարության  որոշմամբ   համաձայնություն  է տրվել «Երևան  քաղաքում   գտնվող   պետական   սեփականություն   համարվող  անշարժ գույքի  (բացառությամբ`հողերի),  իրավաբանական   անձանց  կանոնադրական  կապիտալում  պետական   մասնակցության, այդ  թվում՝   անավարտ   շինարարության  օբյեկտների  մասնավորեցումից ստացված միջոցների   հաշվին  Երևան  քաղաքի  Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման»  ծրագրին։  Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, հաշվի   առնելով   նշվածը  և   այն,  որ  հատկացված   միջոցները  Երևանի  բյուջեի  համար  դեֆիցիտի ֆինանսավորման  աղբյուր են, Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է որոշման ներկայացված  նախագիծը, համաձայն որի` Երևանի բյուջեի դեֆիցիտի  գումարն  ավելացվել  է 219 մլն  դրամով ,  իսկ   ծախսային   մասում այն  ավելացվել է «Մայրուղիների  և   փողոցների վերակառուցում և հիմնանորոգում»  ծրագրին։

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաև Երևանի սեփականություն հանդիսացող 2012թ .  օտարման  առաջարկվող հողամասերի ցանկը ։