Տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել «Երևան քաղաքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ`հողերի), իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման» ծրագրին։ Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, հաշվի առնելով նշվածը և այն, որ հատկացված միջոցները Երևանի բյուջեի համար դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր են, Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է որոշման ներկայացված նախագիծը, համաձայն որի` Երևանի բյուջեի դեֆիցիտի գումարն ավելացվել է 219 մլն դրամով , իսկ ծախսային մասում այն ավելացվել է «Մայրուղիների և փողոցների վերակառուցում և հիմնանորոգում» ծրագրին։

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաև Երևանի սեփականություն հանդիսացող 2012թ . օտարման առաջարկվող հողամասերի ցանկը ։

Մեկնաբանել