Իսպանիան 2,5 մլրդ եվրոյի պարտատոմս է տեղաբաշխել

Ներդրողների կողմից իսպանական պարտատոմսերի պահանջարկը բավական բարձր է եղել, չնայած հանագամանքին, որ այժմ Իսպանիայի համար փոխառությունների արժեքը մեծացել է՝ ընթացիկ տարվա փետրվարի և մարտի հայտամրցույթների համեմատ, հաղորդում է  Reuters-ը։

Այս տեղաբաշխումն առաջինն է միջազգային  Standard&Poor’s վարկնաշային գործակալության կողմից անցած շաբաթ Իսպանիայի վարկանիշն իջեցնելուց հետո։ Գործակալությունը դա պայմանավորել էր Իսպանիայի պետբյուջեի պարտքային ծանաբեռնվածության մեծացմամբ, ինչը կարող է հանգեցնել միջազգային կառույցների կողմից Մադրիդին ֆինանսական աջակցության տրաամդրման անհրաժեշտությանը։