Ամփոփվել են դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները

Ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Ուսման որակի բարձրացման նպատակով անցկացվող արդեն ավանդական դարձած դպրոցականների 15-րդ առարկայական օլիմպիադայի 2011-2012 ուստարվա քաղաքային փուլի մասնակից 1575  աշակերտից հաղթող է ճանաչվել 61-ը:

Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը և աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հաղթողներին հանձնել են քաղաքապետի առաջին կարգի դիպլոմներ և հուշանվերներ, ինչպես նաև Եղիշե Չարենցի «Վերջին խոսք» ստեղծագործությունների ընտրանին, որտեղ ներառված են Չարենցի անտիպ գործերը: Ի դեպ, գիրքը հրատարակվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մեկենասությամբ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկացմամբ` քաղաքային փուլի հաղթողները Երևանը կներկայացնեն նաև հանրապետական փուլում: