Ազգային ժողովի այսօրվա նիստը չի կայացել

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստը չի կայացել քվորումի չապահովման պատճառով: ԱԺ մամուլի ծառայության տեղեկացմամբ` ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

Քվորում չապահովելու պատճառով նիստը հայտարարվել է չկայացած:

Մեկնաբանել