Էմբարգոյի գործողության 3 տարում Իրանը $565 մլն-ի զենք է գնել

Այս տվյալները ներկայացված են բրիտանական «Օքսֆամ» բարեգործական կազմակերպության զեկույցում, որը հրապարակվելու է այսօր՝ ավելի ուշ։

Իրանին սպառազինություն են մատակարարում հիմնականում Չինաստանն ու Ռուսաստանը, նշում է պարբերականը։

«Օքսֆամ»-ի տվյալներով՝ 2000-2010 թթ. ընկած ժամանակահատվածում այն տասը երկրները, որոնց սպառազինությունների մատակարարումն արգելված է եղել, այդուհանդերձ, կարողացել են ընդհանուր առմամբ $2,3 մլրդ-ի ռազմական տեխնիկա գնել։

Այդ երկրների շարքում է Ադրբեջանը, որն այս ժամանակահատվածում ավելի քան $728 մլն-ի սպառազինություն է գնել։ Այդպիսով՝ երկիրը, որի նկատմամբ էմբարգո է սահմանել ԵԱՀԿ-ն, դարձել է սպառազինությունների խոշորագույն գնորդը այն երկրների շարքում, որոնց նկատմամբ էմբարգո է գործում։