Կներկայացվեն Դավիթ Հալաջյանի ստեղծագործությունները

Հայաստանի պետական կամերային երգչախումբը` Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, այսօր կներկայացնի կոմպոզիտորի ստեղծագործությունները, այդ թվում`«Հինգ տաղ Պետրոս Դուրյանից»  երգչախմբային շարքը, Messa Memoria հոգևոր ստեղծագործությունը, Why is my verse….   ըստ Վիլյամ Շեքսպիրի 76 սոնետի, «Սիրոյ ու մահուան երգը»`  Ռուբեն Սևակի տեքստերով,  «Մեղայ»`   ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»:

Դավիթ Հալաջյանը ծնվել է 1962-ին Երևանում: Երաժշտական կրթությունն ստացել է Հայաստանում: Այնուհետև կատարելագործվել է Շվեյցարիայում: Ապրում և ստեղծագործում է Ցյուրիխում: Հեղինակ է Missa de Lumine մեսայի, կանտատների, ջութակի կոնցերտի, երկու լարային կվարտետի, նվագախմբային, կամերային և վոկալ գործերի, ինչպես և էլեկտրոնային երաժշտության: Հալաջյանի ստեղծագործությունները հնչում են բազմաթիվ երկրների բեմերից և ռադիոկայաններից, ինչպես նաև հրատարակվում Շվեյցարիայի Mühlirad Verlag հրատարակչությունում: