Թուրքիան վերածվում է գերտերությա՞ն․ The Boston Globe

«Սառը պատերազմի» ավարտից հետո եվրոպացի և ամերիկացի մի շարք փորձագետներ վստահորեն պնդում էին, թե Թուրքիան կկորցնի իր աշխարհաքաղաքական դերակատարումը, և 21-րդ դարում՝ Խորհրդային միության փլուզման պայմաններում, կվերածվի երկրորդական պետության։

Այս կանխատեսումները, ըստ էության, բավական անհեռատեսական էին։ Անցած տասը տարիների ընթացքում Թուրքիան դարձել է արագ զարգացող եվրոպական տերություն, որի ազդեցությունն աստիճանաբար մեծանում է։ Միաժամանակ նա հավակնում է դառնալ ամենազդեցիկ մուսուլմական պետությունը: Թուրքիան թերևս միակ պետությունն է, որի հզորությունը Եվրոպայի ֆինանսական ճգնաժամի և արաբական հեղափոխությունների պայամաններում ավելի է մեծացել՝ ի տարբերություն եվրոպակն մի շարք պետությունների։ Մերձավոր Արևելքում ունեցած ազդեցության տեսնակյունից Թուրքիան, թերևս, գերազանցում է անգամ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային։

Թուրքիայի տնտեսական նվաճումների մեջ մեծ է Էրդողանի դերակատարումը, որը կարողացել է մարտահարվեր նետել նաև երկրի աշխարհիկ կարգին և պետական քաղաքականության մեջ ավելի մեծացնել իսլամի ազդեցությունը։ Էրդողանի իշխանության տարիներին Թուրքիան, որը, իր աշխարհագարական դիրքի շնորհիվ կարմջի դեր է ունեցել Արևմուտքի և Արևելքի միջև, ստանձնել է Մերձավոր Արևելքում խաղաղարար խորհրդատուի դերակատարումը։ Այսպես՝ Անկարան միջնորդ է եղել Սիրիա-Իսրայել բանակցություններում, ռազմավարական հարաբերություններ է հաստաատել Իսրայելի հետ և կոչ է արել Իրանին  միջուակային ծրագրի հարցում առավել զուսպ քաղաքականություն վարել։

Վերջին երկու տարում Թուրքիայի  քաղաքական ուղեգծում արձանագրվում են արմատական տեղաշարժեր։ Էրդողանը միջնորդ-խաղաղարարի դերակատաման քաղաքականությունը փոխարինել է առավել ագրեսիվ, անկախ և միաժամանակ անսպասելի ուղեգծով։ Այսպես՝ նա զգալիորեն սառեցրել է  Իսրայելի հետ երբեմնի ջերմ հարաբերությունները, բավական  հանդուգն է եվրոպացիների հետ շփումներում, իսկ այս տարի նաև երես թեքեց իր երբեմնի մոտ ընկեր, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադից՝ բացահայտորեն կոչ անելով հեղափոխություն անել և տապալել վարչակարգը Սիրիայում։

Նույնքան հակասական են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները։ «Սառը պատերազմի» տարիներին Թուրքիան մշտապես աջակցել է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, 2001թ․ սեպտեմբերի 11-ից հետո վերածվել է ոչ մշտական և անդեմ դաշնակցի։ Այսպես՝ 2003թ․ Թուրքիան հրաժարվեց տրամդրել իր տարածքը Իրաք ներխուժման համար։ Բացի այդ՝ վերջին տարիներին Անկարան արգելափակում է Վաշինգտոնի ջանքերը՝ կապված Կիպրոսի հետ, խոչընդոտում է ՆԱՏՕ-ի՝ Եվրամիության հետ առավել սերտ հարաբերություննեի հաստատման փորձերին։ Էրդողանը բավական ավտորիտար քաղաքականություն է վարում նաև Թուրքիայի ներսում․ որը լուրջ վտանգներ է պարունակում։ Այսպես՝ նա մի շարք բարձրաստիճան զինվորականենրի ձերաբակալման և մամուլի ազատության սսահամանափակման որշում կայացրեց։

Այս պայմաններում եվրոպական և ամերիկյան քաղաքական բարձր շրջանակներում ավելի հաճախ են հնչում Անկարայի հետ շփումներում բարդությունների մասին հայատարարությունները։

Միակ բացառությունը այս տեսանկյունից, թերևս, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է։ Վերջին երեք տարիների ընթացքում նրան հաջողվել է բավական ջերմ հարաբերություններ հաստատել Էրդողանի հետ։ Օբաման իր նախագահության առաջին իսկ տարում՝ 2009թ., այցելեց Ստամբուլ՝ այդպիսով ընդգծելով Թուրքիայի նոր դերը։ Ավելի ուշ նա կարողացավ համոզել   Էրդողանին Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տեղակայման հարցում։ Թուրքիան դարձել է նաև Սիրիայի  հարցում ԱՄՆ-ի «վստահված անձը»։  Վերջերս Օբաման Էրդողանին խնդրել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին փոխանցել նաև իր մասնավոր ուղերձը։

Մի շարք փորաձագետների կարծիքով՝ Օբաման Էրդողանի վրա չափազանց մեծ խաղադրույք է կատարել, քանի որ արտաքին քաղաքականության հարցերում Թուրքիյի վարաչպետի մեծ հավակնությունները միշտ չէ, որ հանգեցնում են  ցանկալի արդյունքների։

Օբամայի ռազմավարական ուղեգիծը, անշուշտ, ռիսկեր պարունակում է։ Սակայն միջազգային հարթակում ուժերի դասավորությունը մշտապես փոխվում է, և ԱՄՆ-ը այլևս չի կարող հույսը դնել իր դաշնակիցների անվերապահ հավատարմության վրա։ Չնայած երկու երկրների դիրքորոշումների զգալի տարբերություններին՝ Օբամային հաջողվել է նվաճել Էրդողանի վստահությունը, ինչը ԱՄՆ-ի համար շահավետ է։  Այս տեսանկյունից ԱՄՆ-ը թեևս ավելի խելացի խաղ է խաղում։ Վաշինգտոնը, պահապանելով Անկարայի հետ դաշնակցային հարաբերություններ, կարողանում է ոչ միայն վերահսկել անկանխատեսելի  Թուրքիան, այլև հետապնդել Մերձավոր Արևելքում իր շահերը։