Աշխարհի ամենահուսալի բանկերը՝ ըստ Bloomberg-ի

Աշխարհի ամենահուսալի և կայուն բանկ է ճանաչվել սինգապուրյան Oversea-Chinese (OCBC) բանկը, որը 2011-ից պահպանում է առաջատարի իր դիրքերը։ Նրան հաջորդում է հոնգկոնգյան BOC-ը։ Լավագույն տասնակում են հայտնվել սինգապուրյան ևս երկու բանկ, ինչպես նաև կանադական չորս ֆինանսական կազմակերպություն։

Նշենք, որ ամենահուսալի բանկերի թոփ 10-ի կեսը կանադական բանկեր են, որոնց բաժնետոմսերը տեղաբաշխվում են բորսայում։ Այսպես, CIBC-ն 3-րդ տեղում է, Toronto Dominion-ը՝ 4-րդ, National Bank of Canada-ն՝ 5-րդ, Royal Bank of Canada-ն՝ 6-րդ։ Եվս երկու բանկ հայտնվել են 18-րդ և 22-րդ տեղերում։

Կանադական բանկերի այսպիսի հաջողության պատճառը կապիտալի բավարարության կայուն ցուցանիշներն են և ֆինանսական հատվածի խիստ կարգավորումը։ Տեղական կարգավորիչները բանկերից պահանջում են ակտիվների նկատմամբ կապիտալի ավելի լավ հարաբերակցություն, քան միջազգային ստանդարտներով է ամրագրված։

Զգուշությունը կանադցիներին հնարավորություն է տվել զգալի միջոցներ խնայել անգամ ճգնաժամի տարիներին։

Հետաքրքրական է, որ ամերիկյան ոչ մի առաջատար բանկ չի հայտնվել հուսալի բանկերի լավագույն տասնյակում։ JP Morgan-ը զբաղեցնում է 13-րդ տեղը, PNC-ն՝ 18-րդ։ Բացի այդ՝ թոփ 10-ում չեն հայտնվել նաև եվրոպական բանկերը։ Վարկանիշում ներառվել են միայն ավելի քան $100 մլրդ ակտիվ ունեցող բանկերը։

Մեկնաբանել