Հայոց Ցեղասպանության թեմայով գիտաժողով` Բուլղարիայում

 

Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Դեսպանն իր ելույթում շեշտել է, որ «1915-1917թթ. իրադարձությունները պլանավորված ցեղասպանություն էր Օսմանյան կայսրության կողմից, որի գերխնդիրն էր ոչնչացնել տեղի հայ ազգի բնակչությանը և յուրացնել այն ամենը, ինչ հազարամյակների ընթացքում կերտվել էր հայ ժողովուրդի կողմից»: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:

Գիտաժողովը վարում էր բուլղար պատմաբան, համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ դոկտոր Պլամեն Պավլովը: Հետաքրքիր զեկույցներ են ունեցել նաև հայկական համայնքի և հայ եկեղեցու ներկայացուցիչները, մտավորականներ, պատմաբաններ, որոնք իրենց ելույթներում լուսաբանել են Հայոց ցեղասպանության իրադարձությունները տարբեր տեսանկյուններից:

Միջոցառմանը ներկայացվել են նաև Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդներ, երկու հեռավոր հարևաններ Հայաստան-Թուրքիա» գիրքը` բուլղարերեն թարգմանությամբ: Միջոցառումն ավարտվել է Թավիանի եղբայրների նկարահանած «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությամբ:

Նաև, դեսպան Սհոյանը հանդիպել է Վելիկո Տրնովոյի քաղաքապետ Դանիել Պանովի հետ: Հանդիպման նպատակն է եղել ուշ միջնադարում կառուցված և 20-րդ դարի սզկբին փլուզված հայկական եկեղեցու հետագա ճակատագրի խնդիրը: Հողակտորը, որի մի մասի վրա գտնվում են եկեղեցու փլատակները` 2008թ. գնվել է բուլղար մի գործածարի կողմից: Ըստ ՀՀ դեսպանության և Վելիկո Տրնովոյի քաղաքապետի միջև ձեռք բերված համաձայնության` տեղի իշխանությունների և սեփանատիրոջ կողմից ձեռք են առնվելու միջոցներ հայկական եկեղեցու փլատակները քաղաքի պատմամշակութային հուշարձանի վերածելու ուղղությամբ: