Մոուրինյո. Այլևս չկա առաջնություն, որը ես կցանկանայի հաղթել

Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո Մադրիդի«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է տպավորություններով:

«Այո, մեզ իսկապես հաջողվեց հաղթել պատմության լավագույն թիմերից մեկին`«Բարսելոնային»։ Բայց ոմանք պնդում են, որ նրանց ֆուտբոլը միակ ճշմարիտն է։ Այդպիսի մարդիկ ֆուտբոլի մասին գիտեն միայն Google–ի շնորհիվ:

Այս տարի «Ռեալը» ցուցադրում էր շատ դիտարժան ֆուտբոլ։ Մենք շատ գնդակներ ենք խփել և արժանիորեն հաղթել ենք առաջնությունը։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ ցանկանում եմ հաղթել Պորտուգալիայի, Իսպանիայի, Անգլիայի, Իտալիայի առաջնություններում։ Այլևս չկա առաջնություն, որը ես կցանկանայի հաղթել։ Ուրիշ լիգաները ինձ չեն հրապուրում։

Բայց դա չի նշանակում, որ ես հոգնել եմ։ Դեռ շատ անելիք ունեմ, նախքան հոգնելը։ Դրա համար ես շարունակելու եմ աշխատել և հաճույք ստանալ իմ արածից»,- պորտուգալական SIC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մոուրինյոն։ 

Մարզական գործընկեր` SportArmenia.com