Պուտինը հայտարարել է, որ հարմարավետ պայմաններ կարող են ստեղծել Յուլյա Վլադիմիրովնա Տիմոշենկոյի համար Ուկրաինայի իշխանությունների համար ցանկալի ցանկացած ժամանակ ցանկացած բուժհաստատությունում. հաղորդում է BBC-ն:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունում հայտարարել են, որ Յուլյա Տիմոշենկոյին` արտերկիր բուժվելու ուղարկելը չի նախատեսվում ուկրաինական օրենսդրությամբ:
Հիշեցնենք, որ Տիմոշենկոն դատակարտվել է 2011թ հոկտեմբերին յոթ տարով` ՌԴ-ի հետ գազային համաձայնագիրը ստորագրելիս պաշտոնական լիազորությունները գերազանցելու համար: Նա հիմա Խարկովի գաղութում է, ուր անցյալ շաբաթ որպես բանտում բռնություններ գործադրելու դեմ բողոք` հայտարարել է հացադուլ:
Տիմոշենկոյի դատապաշտպանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը շատ է նիհարել և չի կարողանում շարժվել:
Իշխանության և ընդդիմության միջև քաղաքական այս իրադրությունը բացասական գնահատականների է արժանացել եվրոպական քաղաքագետների կողմից, և կարող է հանգեցնել Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը բոյկոտելուն: