Ռունին` Պրեմիեր լիգայի պատմության ամենագեղեցիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգան, որն այս տարի նշում է ստեղծման 20-ամյակը, ամփոփել է լիգայի ամենագեղեցիկ գոլը որոշելու հարցման արդյունքները։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։ Լավագույնն է ճանաչվել 2011թ․-ի փետրվարին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի՝ «Մանչեսթեր Սիթիի» դարպասը խփած գնդակը։

Լավագույն գոլի մյուս  հավակնորդները «Յունայթեդի» մեկ այլ՝ արդեն նախկին հարձակվող Դևիդ Բեքհեմի գոլն էր «Ումբլդոնի» դարպասը 1996թ․-ին և «Արսենալի» հարձակվող  Տիերի Անրիի գոլը «Յունայթեդի» դարպասը 2000թ․-ին։

http://youtu.be/l4CA2TRh3jY