Թիվը տասն անգամ ուռճացված էր. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ տարածվել է հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաu կազմավորվելու դեպքում լիազոր մարմինն ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության oրվա, ընտրական տեղամաuի համարի, քվեարկության տեղի և ժամանակի մաuին, քվեարկության oրվանից ոչ ուշ, քան 3 oր առաջ: Այսինքն, մեկ տեղամասանոց համայնքների ընտրողներին ծանուցումներ չեն ուղարկվում: Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ ծանուցագրեր են ուղարկվել 1.965.536 ընտրողի:

«Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության համաձայն՝ 2012 թվականի մայիսի 3-ի ժամը 13:00-ի դրությամբ փոստային բաժանմունքներ վերադարձված ծանուցագրերի թիվը կազմում է 69.493 հատ: Փաստորեն` հոդվածագիրը տասն անգամ ուռճացրել է վերադարձված ծանուցագրերի թիվը` իրականությանը չհամապատասխանող տվյալները հիմնավորելու համար: