«Մենք կանք»` ֆիլմի պրեմիերա համշենահայերի մասին
Article Published:
04 Մայիս, 2012 12:05
Comments Off on «Մենք կանք»` ֆիլմի պրեմիերա համշենահայերի մասին

Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից՝ նշելով, որ հետագայում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ այդ մասին: Իրանի կառավարությունը 2021-ի դեկտեմբերի վերջին որոշում էր ընդունել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին։
Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։ «Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրությունում։ Արցախի պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ քայլեր են ձեռնարկվում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։ *** Oգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել էին նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել էր ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել էր տարբեր աստիճանի վիրավորումներ։ Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի […]
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Yerevan Today լրատվական կայքը օգոստոսի 11-ին հոդված է գրել «Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա, այնինչ տարին երկու անգամ թանկանում է» վերնագրով։ Հոդվածում անդրադարձ է կատարվում օրերս «Վեոլիա Ջուր» ընկերության՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) ներկայացրած հայտին, որով ընկերությունն առաջարկում է 9 դրամով բարձրացնել սակագինը։ Հոդվածի հեղինակը պնդում է, թե, հակառակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստմանը «մինչև 2024-ը ջուրը չթանկացնել, այն թանկացնում է երեք անգամ»։ «…Նա (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) հայտարարեց, որ Վեոլիա ջրի հետ պայմանավորվել են, որ մինչև 2024 թվականը ջրի սակագինը չի բարձրանա։ Դա այդ պահին իսկ մանիպուլյացիա էր, որովհետև այդ ժամանակ իսկ պայմանավորվել […]
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Աղվան Հովսեփյանը 2021-ի սեպտեմբերի 7-ից անազատության մեջ էր Նրան մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա 2004-2013-ին, զբաղեցնելով Հայաստանի գլխավոր դատախազի, իսկ 2014-2018-ին՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015-ին մեկ միասնական դիտավորությամբ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել […]
Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքները մինչև օգոստոսի 25-ը պիտի տարհանվեն և անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ․ այդ մասին օգոստոսի 5-ին հայտնել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Աղավնոյի, Բերձորի, Լաչինի միջանցքի, Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի մասին ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանը զրուցել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։ Ստորև՝ հարցազրույցի տեքստային տարբերակը։ Պարոն Խանումյան, այս օրերին շատ քննարկումներ ու քննադատություններ եղան ձեր հասցեին։ Մասնավորապես, ձեզ մեղադրում էին, որ Աղավնոյի բնակիչներին կոչ եք արել տները չվառել հեռանալիս, հակառակ դեպքում, ըստ պնդումների, փոխհատուցում չեն ստանա։ Ի՞նչ կարող եք ասել սրա մասին։ Ընդհանրապես ես այդ վառելու, ջարդելու մոլուցքից զարմանում […]
Հովհաննես Նազարեթյան #CivilNetCheck News.am լրատվական կայքը օգոստոսի 10-ին գրել է, որ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանը լքածների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 60 տոկոսով։ Այս հոդվածը վերատպել են armday.am և yerkir.am կայքերը։ Հատկանշական է, որ yerkir.am-ն անգամ նշում է «արտագաղթի» 60 տոկոսով աճի մասին։ Մեկնածների թիվը չի արտացոլում երկիրը լքածների կամ արտագաղթողների թիվը Բոլոր երեք հոդվածներում մեջբերվում է 2021-ի և 2022-ի առաջին կիսամյակների (հունվար-հունիս) Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններով մեկնածների և ժամանածների վիճակագրությունը։ Այդ վիճակագրությունը վերջերս հրապարակվել է Վիճակագրական կոմիտեի կողմից։ Համաձայն դրա, Հայաստանի երկու քաղաքացիական օդանավակայաններով մեկնած-ժամանածների վիճակագրությունը հետևյալն է։ Այսպիսով, օդային ճանապարհով Հայաստանից մեկնածների թիվը […]
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին: «Այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Հայաստան֊-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում ենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով թուրք բարձրաստիճան դիվանագետի, նաև գրել են, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Թուրքիայում: *** Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ընդգծել […]
Մոսկվան պլանավորում է մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր թեմաների շուրջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաևը՝ պատասխանելով Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին: Հուլիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ են ընթանում։ Աղաջանյանը, սակայն, հստակ ժամկետներ չէր նշել։ Փաշինյանի և Ալիևի միջև վերջին հանդիպումը կայացել է մայիսի 22-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։