Մոուրինյոն մտածում է իր վրա ուշադրություն գրավելու մասին. Վիլանովա

Տիտո Վիլանովան դեռ չի հասցրել ստանձնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն արդեն քննադատել է«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։

«Մոուրինյոն մարզիչ է, ով երբեք չի խոսում ֆուտբոլի մասին։ Նա ավելի շատ մտածում է իր վրա ուշադրություն գրավելու մասին։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը ֆուտբոլիստ չի եղել և չի հասցրել հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Մոուրինյոյի պաշտպանողական մարտավարության մեջ ոչ մի նորություն չկա։ Նրա թիմերը երբեք դիտարժան խաղ չեն ցուցադրում, թեպետ արդյունք ունենում են։ Ամեն դեպքում, մեզ դա դուր չի գալիս», – ասել է Վիլանովան La Vanguardia-ին տված հարցազրույցում։

Իսպանական լրատվամիջոցները եզրակացրել են, որ Վիլանովայի նման կտրուկ մեկնաբանությունների համար կարող էր հիմք հանդիսանալ նաև այն միջադեպը, որ տեղի էր ունեցել անցած տարի Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունից հետո։ Մոուրինյոն երկու թիմերի ֆուտբոլիստների միջև քաշքշուկի ժամանակ հարվածել էր Վիլանովայի աչքին։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել