ՄԱԿ-ը Աֆղանստանին $1,9 մլրդ կտրամադրի

Հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Աֆղանստանի, Պակիստանի, Իրանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ, սահմանել է հիմնական նպատակները, որոնց համար պետք է ծախսվի այս գումարը։ Այսպես՝ գումարը կուղղորդվի Աֆղանստանի բնակչության համար աշխատատեղերի ստեղծմանը, կրթական համակարգի և ենթակառուցվածքների բարեփոխումներին։ Ընդ որում՝ Աֆղանստանի 48 բնակավայրի համար ֆինանսավորումը կտրամադրվի առաջնահերթ կագով։

Մյուս կողմից՝ ֆինանսավորման աղբյուրները դեռ հստակ չեն և դրանց ապահովման համար ժամանակ կպահանջվի։

Ըստ աֆղանական կողմի՝ սա ՄԱԿ-ի՝ Աֆղանստանի տնտեսության վերականգնման ուղղությամբ առաջին քայլն է։

Մեկնաբանել