Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ

Մայիսի 4-8-ը` առավելապես գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, ՀՀ տարածքի զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավարևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Երևանում մայիսի 4-8-ը եւս սպասվում է անձրև և ամպրոպ: Առավելագույնը դիտվելու է մինչև 25 աստիճան տաքություն, իսկ նվազագույնը՝ 15:

Մեկնաբանել