Երևանում կանցկացվի Microsoft Exchange Server 2010 թեմայով սեմինար

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնում մայիսի 7-ին կանցկացվի «Ծանոթացում Microsoft Exchange Server 2010-ին, կարգավորում, կառավարում, խնդիրների բացահայտում և լուծում» թեմայով սեմինար: Այս մասին հայտնում են ՄԻԿ մամուլի ծառայությունից:

Սեմինարը կվարեն «Մայքրոսոֆթի» կողմից հավատարմագրված դասավանդող Ալեքսանդր Մելքոնյանը և ընկերության ծրագրային ապահովման ճարտարապետ Արմեն Թանգամյանը: Նրանք կներկայացնեն MS Exchange Server 2010 տեխնոլոգիան, գործառույթները, կիրառման առավելությունները և տվյալ տեխնոլոգիայի զարգացման միտումները:

Սեմինարը կանցկացվի հայերեն լեզվով: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ՄԻԿ կայքում, սեմինարն անվճար է: