Մոուրինյոն շուտով կարող է տեղափոխվել Չելսի

Հաջորդ մրցաշրջանում «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել «Չելսին»։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։ Ըստ այդ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստվում է մեծ փոփոխություններ կատարել «Չելսիում», իսկ դրա համար թիմին անհրաժեշտ է ավելի հմուտ մարզիչ, քան Ռոբերտո դի Մատեոն։ Առաջիկայում Աբրամովիչը պատարստվում է հանդիպել Ժոզե Մոուրինյոյին և քննարկել նրա հետ վերադարձի հնարավոր տարբերակը։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն լքել է լոնդոնյան ակումբը 2007թ․-ին այն բանից հետո, երբ թիմը 1։1 խաղաց «Ռոսենբորգի» հետ Չեմպիոնների լիգայի այդ տարվա խաղարկությունում։ Աբրամովիչը Մոուրինյոյի հեռանալու համար վճարեց 18 մլն ֆունտ ստերլինգ փոխհատուցում, ինչն ամրագրված էր պայմանագրով։ Հիշեցնենք նաև, որ «Չելսին» նրա ղեկավարությամբ երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։

Մարզական գործընկեր` SportArmenia.com